Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2010

Ինչպես օգնել խեղդվողին

Ինչպես օգնել խեղդվողին

Ջրահեղձումն այնպիսի վիճակ է, որն առաջանում է շնչառական ուղիներ ջրի թափանցման և ուղեղի ու այլ հյուսվածքների թթվածնային սուր քաղցի հետևանքով:

 

Խեղդվելու պատճառները տարբեր են, օրինակ` լողալ չիմանալն ու արգելված վայրերում կամ փոթորիկի ժամանակ լողալը: Հաճախ մարդ ջրահեղձ է լինում այն պատճառով, որ դժվար իրավիճակում կորցնում է իրեն, խուճապի մատնվում` մոռանալով, որ իր մարմինը թեթև է ջրից և ոչ մեծ ջանքերի շնորհիվ այն կարող է շատ երկար ժամանակ գտնվել ջրի մակերևույթի վրա. պարզապես պետք է այդ ընթացքում միայն թեթևակի «թիավարել» ձեռքերով և ոտքերով: Ջրահեղձման ժամանակ ներշնչելիս խեղդվող մարդու թոքերը լցվում են ջրով, և շնչելը դառնում է ավելի դժվար, ի վերջո նա կորցնում է գիտակցությունը, բայց շնչառական շարժումները շարունակվում են: Խեղդվողը ջրի տակ կարող է շունչը պահել 90 վայրկյան: Որոշ ժամանակ անց (3-5 րոպե) տեղի է ունենում սրտի կանգ և եթե խեղդվողին դուրս չբերեն ու օգնություն չցուցաբերեն, ապա գլխուղեղի կեղևում տեղի կունենան անդարձելի փոփոխություններ: Ըստ որում, մեծ նշանակություն ունի ջրի խառը կամ տաք, քլորացված (ջրավազանում), աղի կամ քաղցրահամ, կեղտոտ կամ մաքուր լինելը, կարևոր է նաև, թե ինչպիսին է խեղդվողի վիճակը: 

 

Եթե ջուրը սառն է, փրկվելու հնարավորությունը չի փոքրանում անգամ ջրի տակ գտնվելու դեպքում: Քաղցրահամ ջրում տուժածի արյունը նոսրանում է, իսկ ծավալը` ավելանում: Բանն այն է, որ ջուրն անցնելով թոքեր` ակտիվորեն ներծծվում է արյան մեջ: 

 

Տարբերում են իսկական կամ «կապույտ» և «գունատ» ջրահեղձումներ: Վերջինիս դեպքում (ջրահեղձում շատ սառը կամ քլորացված ջրում) ջուրը ստամոքս չի հասնում, և շատ սառը կամ քլորացված ջրի հետ անսպասելի շփման ժամանակ առաջանում է ձայնային ճեղքի ռեֆլեկտոր սպազմ, ինչը թույլ չի տալիս, որ ջուրը ներթափանցի թոքեր, և տեղի է ունենում սրտի ռեֆլեկտոր կանգ: Ջրահեղձումը տեղի է ունենում շատ արագ: Զարգանում է կլինիկական մահվան վիճակ: Խեղդվողի մաշկը դառնում է բաց մոխրագույն: Այստեղից և անվանումը` «գունատ» ջրահեղձում: Ի հայտ է գալիս չնչին քանակությամբ փրփուր, որի հեռացումից հետո մաշկի կամ անձեռոցիկի վրա խոնավ հետքեր չեն մնում: Նման փրփուրին անվանում են «չոր», քանի որ այն չի խանգարում օդի ներթափանցմանը, այդ իսկ պատճառով նրա ամբողջական հեռացման անհրաժեշտություն չի լինում:

 

«Կապույտ» ջրահեղձման ժամանակ ցիանոզը (կապտացում) արտահայտված է: Դեմքը և պարանոցը կապտամոխրագույն են, պարանոցի երակները` փքված, քթից և բերանից հոսում է վարդագույն փրփուր: Սա հանդիպում է լողալ չիմացողների, հարբած վիճակում գտնվողների, երբեմն, նույնիսկ լավ լողորդների մոտ: 

 

Ջրահեղձվողին ջրից հանելու ժամանակ անհրաժեշտ է նրան մոտենալ միայն մեջքի կողմից: Բռնելով նրա մազերից կամ թևատակից, պետք է շրջել դեմքով վեր և լողալ դեպի ափ, թույլ չտալով, որ նա բռնվի օգնություն ցուցաբերողից: Ջրից դուրս հանելուց հետո անհրաժեշտ է ջրահեղձվողին շրջել փորի վրա այնպես, որ նրա գլուխը մարմնից ցած լինի, որից հետո բերանը և ըմպանը հնարավորինս արագ մաքրել օտար առարկաներից, պառկեցնել փորին` օգնողի ծնկների վրա այնպես, որ գլուխը կրծքավանդակի մակարդակից ցած լինի: Բերանի խոռոչը և ըմպանը մաքրում են երկու մատով` փաթաթած անձեռոցիկով կամ կտորով: Այս ամենը պետք է կատարել մի քանի անգամ, սեղմելով լեզվի արմատը` փսխման ռեֆլեքս առաջացնելու, ինչպես նաև շնչառությունը խթանելու համար: Նշված միջոցառումներն անհրաժեշտ է կրկնել 5-10 րոպեների ընթացքում այնքան ժամանակ, մինչև ջրի արտազատումը դադարի: Եթե սեղմելուց հետո լսվում է «է» բնորոշ հնչյունը և փսխում է սկսվում, որի մեջ լինում են սննդի մնացորդներ, ուրեմն տուժածը կենդանի է: 

 

Վերակենդանացումը պետք է սկսել արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում կատարելուց: Տուժածին պառկեցնում են կոշտ մակերեսի վրա (հատակին), կրծոսկրի ներքևի մեկ երրորդ մասին բռունցքով հասցնում կարճ, կտրուկ հարվածներ: Դրանից անմիջապես հետո որոշում են զարկերի առկայությունը քներակի վրա: Երբեմն մեկ հարվածը բավական է լինում, որ սիրտը աշխատի, որից հետո սկսում են թոքերի օդափոխությունը: Անարդյունավետության դեպքում օգնություն ցուցաբերողը տուժածից ձախ, ծնկած, երկու ափերով սեղմում է կրծոսկրի ստորին մեկ երրորդ մասը (միջին գծից 2 սմ ձախ), րոպեում 60-80 անգամ այնպիսի ուժով, որ մեծահասակների կրծոսկրը ներս ընկնի 3-5, դեռահասներինը` 2-3, իսկ մեկ տարեկան երեխաներինը`1 սմ-ով: 

 

Սրտի անուղղակի մերսումը զուգակցում են արհեստական շնչառությամբ: Վերակենդանացման միջոցառումները երկուսով անցկացնելիս սկզբում թոքերի մեջ օդ են «փչում», որից հետո սրտի մերսման 5-6 հարված կատարում: Եթե մեկն է օգնություն ցուցաբերում, ապա իրար հետևից թոքերի մեջ 2 անգամ օդ «փչելուց» հետո կատարում է մերսման 15 հարված: Վերակենդանացումը պետք է շարունակել կամ մինչև սրտի ինքնուրույն գործունեության և շնչառության վերականգնումը, կամ մինչև շտապ օգնության հասնելը, կամ` մինչև մահվան ակնհայտ նշանների ի հայտ գալը: 

 

Պետք է հիշել, որ ջրահեղձման ժամանակ վերակենդանացումը իրականացվում է 30-40 րոպեների ընթացքում, որը ճիշտ կատարելու շնորհիվ նվազում է շատ ծանր բարդությունների զարգացման ռիսկը: Անկախ տուժածի ինքնազգացողությունից, նրան պետք է շտապ հասցնել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

 

   

 

Թոքերի այտուցի նշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ նստեցնել կամ գլխին բարձր դիրք տալ: 

 

Տուժածի գլխուղերի այտուցի դեպքում (կոմատոզ վիճակ, հաճախակի փսխումներ, ցնցումներ) անհրաժեշտ է գլխին սառը դնել` բարդությունների առաջացման վտանգը նվազեցնելու համար:

 

Հաշվի առնելով, որ հանրապետությունում ջրահեղձման ողբերգական դեպքերը հազվադեպ չեն, մանավանդ ամռանը` ակտիվ հանգստի շրջանում, ուստի պետք է բացատրական լայն աշխատանք տանել` դժբախտ պատահարների կանխարգելման ուղղությամբ:

 

Հեղինակ. Սիրուշ Արզականյան ՀՀ պետական մանկավարժական համալսարանի բժշկագիտության և արտակարգ իրավիճակների ամբիոնի դասախոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մասնավորեցումն առողջապահության բնագավառում (մտորում է մասնագետը)

Հոդվածը տպագրվում է նպաստելու համար ներկայումս առողջապահության բնագավառում սեփականաշնորհման հետ կապված վիճաբանությունների խնդրում ռացիոնալ, պետականորեն կշռադատված և սպառողի համար արդյունավետ կողմնորոշում ձևավորելուն:

Մ.Մ...

Հրատապ թեմա Հայաստանում
Գիտաժողով ԱՄՆ-ում. «Ցիտոկիններ և բորբոքումներ»

ԱՄՆ-ի նշանավոր իմունաբանների մասնակցությամբ Սան Դիեգո քաղաքում 2010թ. հունվարին «Ցիտոկիններ և բորբոքումներ» նշանաբանի տակ տեղի ունեցած համաամերիկյան գիտաժողովին հրավիրված էր և ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արմեն Գալոյանը...

Իրադարձություններ աշխարհում
Նիտրատների ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա

Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...

Վարակաբանություն
Ալերգիայի ձևերի և պատճառագիտության հարցերի մասին

Ալերգիա տերմինը 1906թ. առաջարկել է ավստրիացի ախտաբան ֆոն Պիրկեն` բնորոշելու օտար հակածինների նկատմամբ օրգանիզմի իմունաբանական տարաբնույթ ռեակցիաների հետևանքով զարգացող...

Ալերգոլոգիա
Կոլխիցինային բուժման որոշ հիմնահարցերի մասին

Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...

Համակարգային հիվանդություններ Դեղագիտություն
Հայկական իժի (Vipera raddei) կծելու դեպք

Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...

Կլինիկական դեպքեր Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ուռուցքաբանության հոգեբանական որոշ տեսակետներ

Ցանկացած հիվանդության ժամանակ մարդու կյանքի նորմալ ընթացքը խախտվում է, առաջանում են տագնապի, հուզմունքի զգացում և հոգեկան այլ ապրումներ (հոգեբանական խանգարումներ), ինչպես նաև...

Ուռուցքաբանություն
Հոբելյանական տարեթվեր

1895թ., 115 տարի առաջ, Երևանում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Շավարշ Մաթևոսի Մաթևոսյանը: 1919-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ Հայ բժիշկերի կյանքից
Ռուբեն Ալեքսանյան
Ռուբեն Ալեքսանյան

Արդեն 90 տարեկան է 1940-ին բժշկական ուսումնարանը գերազանցությամբ ավարտած, Մեծ հայրենականի բովով անցած, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գերությունից փախած...

Բժիշկներ
Սիրելի Ուրսուլա Ղևոնդովնա
Սիրելի Ուրսուլա Ղևոնդովնա

Ոչ Տուլայում սանիտարական բժշկի, ոչ դրան հաջորդած Երևանի պետական բժշկական և գիտահետազոտական ինստիտուտներում գիտական աշխատանքի տարիները և, մասնավորապես...

Բժիշկներ
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի լսարանը հյուրընկալել էր հանրապետության վիրաբուժության էլիտան ներկայացնող բժիշկ-գ իտնականներին...

Բժիշկներ
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)

Նախ ասենք, որ հաճախ նույնացնում են իմունիտետ և անընկալություն հասկացությունները: Բառարաններում էլ սրանք դեռևս գրանցված են որպես հոմանիշներ, սակայն արմատապես տարբերվում են միմյանցից...

Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ
Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ

Հարգելի խմբագրություն, մի քանի ամիս է, ինչ ճնշումս բարձրանում է մինչև 170/100 մմ/սս: Վերջերս այցելեցի բժիշկ-սրտաբանի, որն ախտորոշեց հիպերտոնիկ հիվանդություն և նշանակեց դեղ` երկարատև...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն
Ոտքերի ոսկրակոշտուկներ
Ոտքերի ոսկրակոշտուկներ

Ոտքերի ոսկրակոշտուկները (шпоры костные, կրունկի ոսկրախթան) ոսկրային հյուսվածքի սեպաձև աճի հետևանք են: Սովորաբար առաջանում են կրունկների ներբանային կամ հետին մակերեսին, որի պատճառով և ստացել են «խթան» անվանումը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը
Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը

Ոտքերի վիճակը ոչ միայն առողջության, այլև լավ ինքնազգացողության գրավական է: Տարեց մարդիկ հիշում են, որ Հայաստանի գյուղերում տարածված սովորություն կար. երկար ճանապարհից վերադարձածի ոտքերը տաք ջրով լվանանում էին...

Մարմնի խնամք Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ